|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վախերն օրեցօր աճում են: Դրա վկայությունն է նախ այն, որ նորանոր անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվում նրա անձի պահպանության համար, եւ անգամ կուսակցական հավաքներին եթե նա մասնակցում է, զննում են նրա թիմակիցներին, հեռախոսներն են հավաքում:
Իսկ նրա անվտանգության աշխատակիցների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: ԱԺ ժամանելիս, օրինակ, մի ամբողջ գումարտակ է բերվում, մի քանիսը նրա հետ մտնում են անգամ դահլիճ։ Ժողովրդի մեջ նախկինում ազատ քայլող Փաշինյանը եթե ցուցադրական զբոսանքի է ելնում` ռիլեր նկարելու, ապա նրան տասնյակ թիկնապահներ են ուղեկցում` քաղաքացիական հագուստով։
Իսկ կիրակի օրը Արմավիրի հրապարակում Ֆեստիվառին մասնակցելիս Փաշինյանի թիկունքում ՊՊԾ տղաների փոխարեն քաղաքացիական հագուստով ՊՊԾ աշխատակից կանայք էին շարվել, որոնցից մի քանիսը նաեւ ԱԺ-ում են ծառայություն իրականացնում։ Հավանաբար, Փաշինյանը կարծում է, որ այդպես ավելի աննկատ կլինի իրեն պահպանողների բանակը, եւ կին թիկնապահները որպես հիացած ժողովուրդ կընկալվեն: