|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Aysor.am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, այսօր Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցով։ Էրդողանն է Փաշինյանին հորդորել, որ Հայաստանը ճանաչի Պաղեստին պետությունը, ՀՀ վարչապետը երկու օր չանցած, ի կատարել է ածել Թուրքիայի նախագահի առաջարկը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ ՀՀ ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչից հետո Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվեց Իսրայելի ԱԳՆ։
Քիչ առաջ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն տարածեց՝ հաստատելով Aysor.am-ի տեղեկությունը։
«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-նշված է հայտարարությունում։
Աղբյուրը՝ Aysor.am