կարևոր
1393 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-08 19:51
Հասարակություն

Արմավիրում սննդից թունավորվածներից 8-ի վիճակը միջին ծանրության է

Արմավիրում սննդից թունավորվածներից 8-ի վիճակը միջին ծանրության է

Արմավիրում սննդային թունավորմամբ բժշկական կենտրոն տեղափոխված 12 քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնում են նախարարությունից։

Նշվում է, որ հոսպիտալացված քաղաքացիները մարզային բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։

Նշեք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ՍԱՏՄ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմինը պարզել է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է «Արմավիր Գարդեն» սրճարանում սնկապուր ուտելուց հետո:

Ավելի ուշ պարզվել է, որ բուժօգնության են դիմել ևս 10 քաղաքացիներ, որոնք «Արմավիր Գարդեն»-ում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա: Տեսչական մարմինը սննդամթերքից նմուշառում է արել՝ լաբորատոր փորձաքննությունների համար։