|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պորտուգալիայի ազգային հավաքականը սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։
Տեսանյութում Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ու պաշտպան Ռուբեն Դիաշը անդրադարձ են կատարում Հայաստանի և Պորտուգալիայի միջև կայացած նախորդ խաղերիի ու նշում, որ իրենց հեշտ հանդիպում չի սպասվում։
«Եթե նայենք Պորտուգալիայի և Հայաստանի միջև կայացած խաղերին, ապա դրանք մրցակցային էին։ Հաշվի տարբերությունը միշտ շատ մոտ է եղել։ Որակավորման փուլում մնացել է ընդամենը 6 խաղ։ Դժվարությունը մեծ է լինելու։ Մենք պետք է պատրաստ լինենք պատասխանատվության։ Մենք պետք է լավ սկսենք»,- armsport-ի փոխանցմամբ՝ ասվում է տեսանյութում։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի շրջանակում վաղը՝ սեպտեմբերի 6-ին, տեղի կունենա Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը։