Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրակի կայացած ընտրություններում 71-ամյա Հանիբալ Կավակու Սիլվան երկրորդ ժամկետով վերընտրվել Է Պորտուգալիայի նախագահ: Պահպանողական քաղաքական գործչի թեկնածությունը պաշտպանել են աջ Սոցիալ-դեմոկրատական եւ Ժողովրդական կուսակցությունները: Ընտրություններին մասնակցել է բնակչության ավելի քան 95 տոկոսը: Հանիբալ Կավակու Սիլվան ստացել է ընտրողների ձայների 53,13 տոկոսը:
Հանիբալ Կավակու Սիլվային արդեն շնորհավորել են նրա մի քանի մրցակիցներ, ինչպես նաեւ երկրի վարչապետ եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ժոզե Սոկրատեշը: Պետության գործող ղեկավարի հիմնական մրցակիցը՝ կառավարող Սոցկուսակցության ձախ թեւի ոչ պաշտոնական առաջնորդ Մանուել Ալեգրեն, հավաքել Է ձայների ընդամենը 19,67 տոկոսը:
Այս արդյունքը մեծ հիասթափություն Է առաջացրել նրա կողմնակիցների շրջանում: Ընտրություններում Ալեգրեին աջակցում Էր նաեւ «Ձախերի դաշինք» կուսակցությունը: Երրորդ տեղն զբաղեցրել Է անկախ թեկնածու Ֆեռնանդու Նոբրեն՝ Միջազգային բժշկական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիրը: Նրա ցուցանիշը՝ 14,02 տոկոս, դարձել Է ընտրությունների անակնկալներից մեկը: