Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կիեւում չեն թաքցնում՝ շահագրգռված են ինչպես Ադրբեջանի` Հարավային Կովկասի առաջատար դերով համընդգրկուն աջակցությամբ, այնպես էլ լայն շրջանակով գործողությունների համաձայնեցմամբ, որոնք ոչ միշտ են ենթակա հրապարակային հրապարակման: Սիբիգիի խոսքով` «Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացումը երկու երկրների առանցքային շահն է»: Կասպից ծովի արեւմտյան ափերից դեպի Եվրոպա գազի արտահանման աճող մատակարարումների ֆոնին ավելի ու ավելի է քննարկվում Ուկրաինան տարանցիկ-լոգիստիկ սխեմաներին միացնելու մասին (իհարկե, շրջանցելով ռուսական տարածքը, ինչը նման սխեմաները շատ ավելի բարդ եւ ծախսատար է դարձնում)։ Բացի այդ, ալիեւի` 2022 թ-ի հունվարին Կիեւ կատարած այցի ընթացքում` ՀՕՊ-ի մեկնարկից անմիջապես առաջ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մերձկասպյան երկրի կողմից հացահատիկային մշակաբույսերի աճեցման համար ուկրաինական վարելահողերի հնարավոր վարձակալության վերաբերյալ` առկա միջազգային պրակտիկային համապատասխան։ Մոտեցող տնտեսական փլուզման ֆոնին Զելենսկու ռեժիմը հուսահատորեն կարիք ունի լրացուցիչ եկամուտների, այդ թվում` մարտական գործողություններ վարելու համար։
Վերջերս ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց Բաքվում «Պետերբուրգյան երկխոսություն» ռուս-գերմանական ֆորումի որոշ մասնակիցների հանդիպումների մասին, որոնք փորձում էին ընդհանուր եզրեր գտնել Արեւմուտքի կողմից սանձազերծված հակառուսական հիստերիայի եւ պատժամիջոցների պատերազմի պայմաններում: Որոշ դիտորդներ, մատնանշելով Ադրբեջանի կողմից ակտիվորեն մշակվող փորձը, չեն բացառում հիպոթետիկ միջնորդությունը նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում զինված հակամարտության խաղաղ կարգավորման առանձին հարցերի շուրջ։ Ցուցադրելով աճող աշխարհաքաղաքական հավակնություններ` Բաքուն ակտիվորեն զբաղվել է բանակցային հարթակների կազմակերպմամբ` իսրայելա-թուրքական հակասությունների շիկացման աստիճանը նվազեցնելու համար եւ ոչ միայն դրանք։ Այսպես, հազիվ թե պատահական է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցն Իսրայել համընկավ մայիսի 21-ին ավարտված իրանա-ադրբեջանական 4-օրյա «Արազ-2025» զորավրժությունների հետ Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։
Միեւնույն ժամանակ, Կիեւի եւ Բաքվի միջեւ պատմական խորը արմատներ ունեցող «հատուկ հարաբերությունների» խորապատկերին (ոչ միայն հռետորաբանության, այլեւ գործնականում) քիչ չեն խոսում ռուս-ադրբեջանական հարաբերություններում ակնհայտ անբարենպաստ դինամիկայի մասին։ Հատկապես նման խոսակցություններն ակտիվացան 2024 թ-ի դեկտեմբերի 25-ին «ադրբեջնական ավիաուղիների» ինքնաթիռի աղետից հետո, որը հանգեցրեց կոշտ հռետորաբանության եւ ցուցադրական սիմվոլիզմի։ Օրինակ, մայիսի 9-ին Ալիեւը նախընտրեց Ղարաբաղյան գյուղերից մեկում անասնապահական համալիրի բացումը Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի հանդիսավոր արարողությանը (որի հրավերը ստացվել էր մարտին) մասնակցելուց։
Չնայած 2022 թ-ի փետրվարին Մոսկվայում ստորագրված դաշնակցային փոխգոծակցության մասին հռչակագրին` Բաքուն երբեք չի թաքցրել Կիեւի աջակցությունը, որն արտահայտվում է ամենատարբեր ձեւերով։ Օրինակ, ռուսական ԶԼՄ-ներում բազմիցս հայտնվել են ապացույցներ, որ Ուկրաինայի զինված ուժերի զինյալները տարբեր տեսակի արտադրանք ունեն, որոնք թողարկվում են ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կողմից (ինչպես ինքնուրույն, այնպես էլ գործընկերների հետ համագործակցելով)։ Միակ լրագրողուհուն, որը փորձում էր տեղի լսարանին փոխանցել Դոնբասի իրադարձությունների եւ դրա սկզբի պատճառների մասին ռուսական տեսակետը, անցյալ տարվա վերջին «փակեցին» 13 տարով, իսկ բոլորովին վերջերս նրան հետեւեցին «Ռուսաստանի օգտին լրտեսության» ծանր մեղադրանքով, երկար ժամանակով բանտարկությամբ, Ադրբեջանում «եվրասիական շարժման» եւս երկու ակտիվիստներ, եւ դա նման բնույթի օրինակների միայն մի փոքր մասն է:
Ապրիլի 9-ին ելույթ ունենալով ADA համալսարանում կայացած «դեպի նոր աշխարհակարգ» համաժողովում` Ալիեւը հայտնել է՝ «իրատես լինելով»` «տեսանելի ապագայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության ոչ մի հեռանկար չի տեսնում», որը Սահմանադրության մակարդակով իր կազմում ներառել է նախկին չորս թւկրաինական մարզերը, ինչի հետ Կիեւում հազիվ թե համաձայնեն. «Ուկրաինան, ինչպես ոցջ աշխարհը, այդ օկուպացված տարածքները համարում է ուկրանիական։ Ադրբեջանը նունպես դրանք համրում է ուկրաինական։ Ինչպե՞ս կարող են նրանք զոհաբերել եւ ասել. ոչ, սա Ուկրաինայի մաս չէ։ Եթե դա տեղի ունենա, ապա դա նշանակում է, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին.մենք միշտ աջակցել ենք, աջակցում եւ շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: Եվ որպես օկուպացիայից եւ մեր տարածքային ամբողջականության խախտումից տուժած երկիր, մենք, իհարկե, լիովին հասկանում ենք այս իրավիճակը ... որպես երկու թեժ պատերազմների միջով անցած երկրի ղեկավար եւ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածը, կարող եմ ձեզ ասել, որ հրադադարը երբեք չի կանգնեցնում պատերազմը: Երբեք. Պատերազմը չի դադարել նաեւ մեր դեպքում։ Դա պարզապես ժամանակավոր օգնություն է, որպեսզի երկրները վերախմբավորվեն, մոբիլիզացվեն եւ նորից սկսեն»:
Ասվածը, տեսնում ենք, շատ անկեղծ եւ երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս, եւ դա ասվել է ոչ «անցողիկ», ոչ էլ քարոզչական միջոցառման ընթացքում, այնպես որ Ադրբեջանին «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը աջակցելու» համար շնորհակալություն հայտնելն ամենեւին էլ դատարկ ձեւականություն չէ։
«Եթե անհրաժեշտություն լինի, մենք էլ ավելի կուժեղացնենք մեր աշխարհաքաղաքական կշիռը ռուսական ուղղությամբ, մենք շատ ռեզերվներ ունենք այդ առումով, Ինչպես ավելի անկախ լինել Ռուսաստանից», – զգուշացնում է Հեյդար Ալիեւի նախկին խորհրդական Էլդար Նամազովը` որպես օրինակ բերելով Բաքվի եւ Անկարայի կողմից Մոսկվայի կարծիքի անտեսումը Կասպից ծովի ափին թուրքական ռազմաբազայի հավանական տեղակայման վերաբերյալ: Կարելի է ենթադրել, որ, հաշվի առնելով պաշտոնական Բաքվի` հաշտարար ժեստերին հակված արտաքին քաղաքական կուրսը, կարելի է ենթադրել, որ հայտարարված «ուկրաինա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հետագա քայլերը» կհետեւեն շատ շուտով։
Աղբյուրը՝ infoshos.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի