կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 14:20
Քաղաքական

Եթե «Աերոֆլոտը» Երևանի թռիչքն էլ դադարեցնի՝ կհասկանան, ինչ է նշանակում սեփական փոխադրող չունենալը. Արմեն Գրիգորյան

Եթե «Աերոֆլոտը» Երևանի թռիչքն էլ դադարեցնի՝ կհասկանան, ինչ է նշանակում սեփական  փոխադրող չունենալը. Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.

«ԱՆՀԱՏՆԵՐԻ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետությանը ազգային փոխադրող ունենալը կենսական կարևոր է։ Այս հարցը պետք է դարձնել առաջնային օրակարգ, հակառակ պարագայում պետության մեկուսացումն անխուսափելի է։
«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը ասել է, որ թռիչքները դադարեցրել են մի շարք ավիաընկերություններ։ Մասնավորապես, չվերթները չեղարկել են.
«Qatar Airways» (Դոհա-Երևան), «Բելավիա» (Մինսկ-Երևան),
«Fly Dubai» (Երևան-Դուբայ), «Ryanair» (Երևան-Միլան, Երևան-Հռոմ), «Արմենիա» (Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ,) և «Pegas Fly» ավիաընկերությունները։ Ասում է մյուս ուղղություններով օդանավակայանը բնականոն հունով աշխատում է՝ ընդունելով և ճանապարհելով օդանավեր։
Սրանք էլ թռան, մյուսներն էլ կթռնեն ու երկիրը կմնա նույն կարգավիճակում՝ հիշեցնելով անտեր գեղ՝ առանց արտաքին կապերի։ Վաղը, որ սեփական երկիրը փրկելու կարիք լինի կպարզվի կուկուրուզնիկ էլ չկա։ Մեռանք ասելով, որ Հայաստանին ազգային փոխադրող է պետք, ո՞վ է լսողը։
Կուրծք ծեծելով թմբկահարում էին, որ Ռայըն Էյր են բերել։ Հետն էլ Իտալիայից կորոնավիրուս բերեցին, իսկ Իտալիայի իշխանությունն էլ այդ ավիաընկերությանը ուղղակի վռնդեց Իտալիայից։
Սա էր իրենց ողջ աշխատանքի արդյունքը։
Եթե «Աերոֆլոտը» հանկարծ Երևանի թռիչքն էլ դադարեցնի, այդ ժամանակ կհասկանան ինչ է նշանակում փոխադրող չունենալը։ Դա կլինի իսկական կատաստրոֆա Հայաստանի համար։
Որոշները տարիներ առաջ «Հայկական Ավիաուղիները» կործանեցին, իսկ հաջորդները այդպես էլ նորը չստեղծեցին, ավելին, չեն էլ քննարկում սեփական ավիաընկերություն ունենալու հարցը։
Իսկ հիմա կանգնած ենք ազգային ինքնամեկուսացումից հինգ րոպե պակաս։
Ե՞րբ ենք դադարելու ապրել պատրանքներով, հեքիաթներով ու սեփական թյուր պատկերացումներով։ Երբևիցե խելքի կգա՞նք ու վերջապես կսկսե՞նք կառուցել նորմալ պետություն` նորմալ տնտեսությունով»։