Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրեցին 2017 թվականին նախատեսվող «Հայաստանումփախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Կողմերի միջև ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում:
Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած փախստականների ընդունման հետ կապված զգալի մարտահրավերները՝ այս ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև առավել վաղ հաստատված համագործակցությունը Հայաստանում տեղահանված բնակչության պաշտպանության հարցում:
Ծրագրով կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի դերը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների՝ այլ նաև Հայաստանում պաշտպանություն հայցող տեղահանված բնակչության պաշտպանության հարցում:
Համագործակցությունը, մասնավորապես, կիրականացվի հետևյալ ոլորտներում՝
ա) Հայաստանում ազատությունից զրկման վայրերում գտվող փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության իրավիճակի ուսումնասիրություն,
բ) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում,
գ) Պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակում: