Փոխարժեքներ
23 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.54 |
EUR | ⚊ | € 425.47 |
RUB | ⚊ | ₽ 4.6351 |
GBP | ⚊ | £ 508.14 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է մերժել Կամալա Հարիսին, Հիլարի Քլինթոնին և Ջո Բայդենի ընտանիքի անդամներին գաղտնի տեղեկատվության հասանելիությունը և դրանց հետ աշխատելու հնարավորությունը։
"Նախագահի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ գաղտնի տեղեկատվության հասանելիությունն այլեւս չի բխում հետեւյալ անձանց ազգային շահերից ՝ Էնթոնի Բլինքենի, Ջեյքոբ Սալիվանի, Լիզա Մոնակոյի, Մարկ Զայեդի, Նորման Էյզենի, Լետիցիա Ջեյմսի, Էլվին Բրեգի, Էնդրյու Վայսմանի, Հիլարի Քլինթոնի, Էլիզաբեթ Չեյնիի, Քամալա Հարիսի, Ադամ Կինզինգերի, Ֆիոնա Հիլլի, Ալեքսանդր Վինդմանի, Ջոզեֆ Ռ.Բայդեն Կրտսերի եւ Ջոզեֆ Ռ. Բայդեն կրտսերի ընտանիքի ցանկացած այլ անդամի",-ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Գործադիր ստորաբաժանումների և գործակալությունների բոլոր ղեկավարներին հանձնարարված է սահմանափակել նշանակված անձանց առանց ուղեկցության մուտքը ԱՄՆ կառավարական հաստատություններն ապահովելու համար: Այս սահմանափակումը վերաբերում է նաև գաղտնի ճեպազրույցներին, ինչպիսին է Նախագահի ամենօրյա ամփոփագիրը, և հետախուզական հանրության կողմից տնօրինվող գաղտնի տեղեկատվության հասանելիությանը:
Մարտի սկզբին ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել էր, որ Թրամփի հրամանից հետո հետ է կանչել ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանի անվտանգության թույլտվությունները։
Այս շաբաթ Թրամփը չեղյալ է հայտարարել նաև Ջո Բայդենի երեխաների կառավարական պաշտպանությունը։