|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ խորհրդարանն իր այսօրվա նիստում քննարկեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Արձանագրությամբ ապահովվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու եւ ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա:
Գեղամ Գևորգյանի խոսքով` արձանագրությունը որևէ առնչություն չունի պետական գաղտնիք կազմող տեղեկատվության հետ, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
Հիշեցնենք՝ փաստաթուղթն ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։