|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդության հիմնավորման մեջ նշվել է՝ պետք է կալանավորվի, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունի և կարող է շարունակել ընդդիմադիր գործունեությունը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Թեև խտրական և անարդար իրավիճակում ենք գտնվում, քանի որ ՔԿ-ն և Civic-ը պարբերաբար քրեական վարույթից տարբեր նյութեր են հրապարակում, իսկ մեզ արգելված է որևէ բան ասել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով, այնուամենայնիվ, կալանավորման միջնորդության մեջ նշված էր մի ուշագրավ ձևակերպում, որ Սրբազանը պետք է կալանավորվի, որովհետև ունի ընդդիմադիր հայացքներ և կարող է շարունակել ընդդիմադիր գործունեությունը։ Սա նշանակում է, որ այսուհետ ցանկացած անձ, ով ունի ընդդիմադիր հայացքներ, կարող է ենթարկվել կալանավորման։ Այս եղանակով վախի մթնոլորտ են ստեղծում՝ ցույց տալով, թե ընդվզելու կամ դժգոհություն արտահայտելու դեպքում մարդը կհայտնվի քրեակատարողական հիմնարկում», — ընդգծել է Սերգեյ Հարությունյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: