|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հուլիսի 24-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Սիրիայի, Արգենտինայի և Երևանի «Անդրանիկ սկաուտական բանակումի» շուրջ 90 մասնակիցներին։
Սրբազան Հայրը, պատանի և երիտասարդ հայորդիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները, կարևորեց սկաուտական բանակումի մասնակիցների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և սերը հայրենիքի նկատմամբ։
Նաթան արքեպիսկոպոսը պատգամեց հայորդիներին նախանձախնդրորեն պահել և պահպանել իրենց ազգային ինքնությունն ու արժեքները, ամրապնդել կապը Հայոց Եկեղեցու հետ և ջանքեր գործադրել օգատկարություն բերելու հայրենիքի պայծառությանն ու առաջընթացին։