|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փետրվարի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, որն այցով Ռուսաստան կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի արևելքում, Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ-ի աջակցությունը, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության ու կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությունը, Բալկաններում և Կենտրոնակա Ասիայում նրա գործունեությունը: