Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մարզական կազմակերպություններին եւ մարզական լրագրողներին հրավիրում է մասնակցել օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների հաստատմանը միտված քննարկումներին:
«Հրավիրում ենք մարզական կազմակերպություններին (անկախ կազմակերպաիրավական ձեւից) եւ մարզական լրագրողներին` մասնակցելու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվող օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների հաստատմանը միտված քննարկումներին:
Ստորեւ ներկայացված է թիմային եւ անհատական մարզաձեւերում հանդես եկած մարզիկների գնահատման չափորոշիչների նախնական ցանկը, որի վերաբերյալ ակնկալում ենք շահագրգիռ կողմերի առաջարկներն ու դիտողությունները:
Ընդհանուր պատկերն ավելի ճշգրիտ ու իրատեսական դարձնելու նպատակով նախատեսվում է անցկացնել հանդիպում-քննարկում, որը տեղի կունենա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակի ընթացքում (ստույգ ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ):
Ուստի հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը, մինչ այդ շահագրգիռ կողմերին խնդում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր գրավոր առաջարկներն ու դիտողությունները` հայտարարության հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում: Դրանք անպայման կդրվեն քննարկման եւ դրական կարծիքի դեպքում կներգրավվեն չափորոշիչների վերջնական ցանկում:
1. Օլիմպիական խաղեր. 1-ին տեղ՝ 10 միավոր, 2-րդ տեղ՝ 8 միավոր, 3-րդ տեղ՝ 7 միավոր
2. Աշխարհի մեծահասակների առաջնություն. 1-ին տեղ՝ 7 միավոր, 2-րդ տեղ՝ 5 միավոր , 3-րդ տեղ՝4 միավոր
3. Եվրոպայի մեծահասակների առաջնություն. 1-ին տեղ՝ 4 միավոր, 2-րդ տեղ՝ 3 միավոր, 3-րդ տեղ՝ 2 միավոր
4. Համաշխարհային ուսանողական խաղեր. 1-ին տեղ՝ 2 միավոր, 2-րդ տեղ՝ 1 միավոր, 3-րդ տեղ՝ 1 միավոր
5. Եվրոպայի երիտասարդների առաջնություն. 1-ին տեղ՝ 1 միավոր»,- նշված է հայտարարությունում: