|
Փոխարժեքներ
07 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը երկրում ստեղծված իրավիճակը հանրության հետ քննարկելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կառավարման խորքային խնդիրների, անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ հանրային քննարկումը տեղի է ունենալու վաղը՝ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։
«Սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր:
Նախաձեռնում եմ այս թեմաներով հանրային քննարկում վաղը՝ 2022թ. ապրիլի 30-ին, ժամը 16։00-ին, որը տեղի կունենա Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:
Սիրով ձեզ հրավիրում եմ՝ միասին քննարկելու համար այս մարտահրավերները, խնդիրները և լուծումները:
Շնորհակալություն հրավերն ընդունելու համար»,- գրել է Արման Թաթոյանը: