Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և կստիպի «ահաբեկչական օկուպանտներին» զղջալ իրենց արարքների համար, փոխանցում է ТАСС-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը և կստիպի ահաբեկիչ օկուպանտներին զղջալ իրենց վախկոտ գործողությունների համար»,- ասվում է Փեզեշքիանի հայտարարության մեջ։
Իրանի նախագահն ընդգծել է, որ «Իրանի և Պաղեստինի ժողովրդի միջև կապն ավելի ամուր կլինի, քան նախկինում էր, դիմադրությանն աջակցությունն ավելի ամուր կլինի, քան նախկինում էր»։
«Երեկ ես բարձրացրի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է թաղեմ նրան իմ ուսերի վրա», - հավելել է նա՝ նկատի ունենալով երեկվա երդմնակալության արարողությունը, որտեղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդն ու Իրանի նախագահը կանգնել էին ձեռքերը օդ բարձրացրած։
Հիշեցնենք՝ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիան մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: