Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԿՄ վարչության կազմում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հենց այնպես չեն ընդգրկել: Նրան երկրապահների շարքերը ներգրավել են պատերազմի տարիներին կատարած ծառայությունների համար: 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը (Պալկովնիկ) Aravot.am-ին պատմեց, որ 36-ամյա քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:
«Տարոն Մարգարյանը շատ երիտասարդ եղած ժամանակ աջակցել է ու օգնություն է ցույց տվել: Այն ժամանակ տարիքը չէր ներում, որ հրացանն առներ ու կանգներ առաջին գծում, բայց մարդկանց զենք ու զինամթերք էր հասցնում: Սկսած 1990-91թթ.-ից, երբ զենք էին առգրավում, նա մասնակցել է այդ գործողություններին, եւ այդ զենքը առաջին գիծ են ուղարկել: Նախիջեւանի սահման են ուղարկել: Նույնիսկ ասում են՝ կռվին մասնակցել է ինչ-որ տեղ, բայց ես մանրամասները չգիտեմ»,- պատմեց պարոն Ավագյանը:
Նշենք, որ 1990 թվականին Տարոն Մարգարյանն ընդամենը 12 տարեկան է եղել:
Շարունակությունը` այստեղ: