կարևոր
6541 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-29 18:41
Հասարակություն

Այս կարգալույծն անբարո սուտ է ասում, ինքս Գերմանիայում Վեհափառին ուղեկցողների մեջ եմ եղել. Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող

Այս կարգալույծն անբարո սուտ է ասում, ինքս Գերմանիայում Վեհափառին ուղեկցողների մեջ եմ եղել. Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող

Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, պատմաբան, ցեղասպանագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.

«Ուրեմն էս կարգալույծ նախկին հոգևորականը ԱՆԲԱՐՈ սուտ ա ասում էստեղ` պնդելով, որ Վեհափառը երբեք չի այցելել Գերմանիա ու բարձրաստիճան հանդիպում չի ունեցել իր գահակալության ողջ ընթացքում (3։10֊ից)։

ՈՒՐԵՄՆ, 2017 թ. հոկտեմբերի 31֊ին ժամը 15֊16֊ի կողմերում ա տեղի ունեցել հանդիպումը (դրանից առաջ 3 օր տևողությամբ կոնֆերանս էր աստվածաբանական թեմաներով` նաև հայ հոգևորականների ու գիտնականների մասնակցությամբ) Գերմանիայի նախագահ Շթայնմայերի հետ, Բեռլինի գլխավոր ավետարանական եկեղեցու ձախ մուտքի երկրորդ հարկում, որտեղ հատուկ ընդունելության սենյակներ են։ Նրան դիմավորել է աստիճանների ներքևում բարձրաստիճան ավետարանական հոգևորական, ապա ուղեկցել։ Ես ինքս, այդ ժամանակ լինելով Գերմանական ավետարանական եկեղեցու (ԳԱԵ) կրթաթոշակակիր, ավետարանական եկեղեցու ներկայացուցիչների հետ փաստացի ուղեկցողների թվում եմ եղել (մինչև 2֊րդ հարկի ը ընդունելության սենյակ, հետո դուրս եմ եկել ու սպասել ներքևում)։ Դրանից 1֊2 ժամ հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` նվիրված Ավետարանական եկեղեցու հիմնադրման 500 ամյակին, որին մասնակցել են տարբեր եկեղեցիների առաջնորդներ, այդ թվում Գարեգին 2֊րդը։ Ավելին, ԳԱԵ֊ի խնդրանքով օգնել եմ նայել/ստուգել մուտք գործողերի փաստաթղթերը, քանի որ հոսքը մեծ էր ու 5֊6 մուտքով էին թողնում։ Առնվազն 50֊100 այլ հայ (հոգևորականն ու աշխարհիկ) է մասնակցել այդ երկրորդ արարողությանը, որոնցից մեկն էլ ես եմ եղել (ուրիշ եկեղեցիների հարյուրավոր այլ հետևորդների հետ միասին)։ Առնվազն մի 15֊20 հոգու կարող եմ հիշել, թե ովքեր են ներկա եղել։

Իսկ եթե ԱՆԲԱՐՈ ձևով ստում ես մեկ անգամ, դա կանես նաև ուրիշ անգամներ` ըստ անհրաժեշտության, աբիժնիկությունը ըտենց բան ա»։