Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Երեւանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը ուղղակի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը «այս հրաշքին ՄՔԴ-ի տեսքով հայտնի է»։
«ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցության նկատմամբ մեր վերաբերմունքը հայտնի է, այդ թվում հայտնի է նաև մեր հայ գործընկերներին»,- շարունակել է նա։ «Մենք ստիպված ենք ևս մեկ անգամ հայտարարել, որ Երևանի մասնակցությունը Հռոմի ստատուտին Հաագայում մի շարք ռուս պաշտոնյաների նկատմամբ արձակված քվազի-կալանքի օրդերների ֆոնին ուղղակի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»:
Դիվանագետը նշել է, որ այդ վնասը ոչ միայն խորհրդանշական է, այլեւ բավականին գործնական։ «Եթե ՄՔԴ-ի հետ Հայաստանի համագործակցությունն իսկապես կարող էր նպաստել ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, դա դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ, ողջունել, բայց այդ կեղծ դատարանի երկու տասնամյակների աշխատանքի պրակտիկան հակառակն է ասում, ՄՔԴ-ն չի օգնել կարգավորել ոչ մի հակամարտություն, որով փորձել է զբաղվել»: