|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ես համոզված եմ, որ դա շոու է»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի ներկայացրած Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդագրին։ Արմենուհի Կյուրեղյանն ի դեպ ընդգծեց, որ ուղիղ և անմիջական կապ է տեսնում վերջին հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպի և այդ քրեական գործերի միջև։
«Հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանը դրսևորեց հիստերիկ պահվածք, «համբալից» բացի նաև սպառնալիքներ հնչեցրեց։ Բնականաբար, հրահանգ է իջել, որ պետք է գործ հարուցելու գործը սկսել, հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա»,- ասաց նա։