|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Շարունակելով ամրապնդել Կոնգրեսում Միջին Արևելքի քրիստոնյա ու այլ փոքրամասնությունների հարցերով զբաղվող կոնգրեսականների հետ կապերը՝ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը վերջերս հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Ֆորթնբերիի հետ: Ըստ Asbarez-ի՝ կոնգրեսականը ստանձնել է Միջին Արևելքի կրոնական փոքրամասնությունների կոնգրեսական համախմբման համաատենապետի պաշտոնը:
Նշենք, որ առաջին անգամ 2004-ին կոնգրեսական ընտրված Ֆորթնբերին աջակցել է Հայաստանին, ԱՄՆ-ի հայ գաղութին և միացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Թրամփին ուղղված կոչերին: