Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 12-ին Բաքվում հանդիսավորությամբ սկսվել են «Երեք եղբայր-2021» զորավարժությունները, որոնց մասնակցում են հատուկջոկատայիններ Ադրբեջանից, Պակիստանից և Թուրքիայից: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունների բացման արարողության ժամանակ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Հիքմեթ Միրզոևը նշել է, որ Պակիստանն ու Թուրքիան համերաշխություն են հայտնել Բաքվին և աջակցել Ադրբեջանին 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, և ընթացիկ միջազգային զորավարժությունները «կնպաստենի երեք երկրների զինծառայողների միջև փորձի լայն փոխանակմանը և էական ներդրում կունենա նրանց մասնագիտական պատրաստության մակարդակի հետագա բարելավման գործում»:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը երեկ հայտարարել է, որ երեք երկրների առաջին համատեղ զորավարժությունները՝ «Երեք եղբայր-2021»-ը, կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:
«Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել բարեկամ և գործընկեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը, գիտելիքների և փորձի փոխանակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: