|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել։
«Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով` նա դիրքերում է եղել, երբ կայծակը խփել է։ Նարեկը Տաշիրից էր, սովորում էր Մխիթարյան միաբանության ճեմարանում։
Ունի մեկ եղբայր։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում ԱԱԾ-ն հայտնեց, որ Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: