|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում մի շարք պայթյունների մասին: Ինչպես հիշեցրել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը, նման բան տեղի է ունենում արդեն չորրորդ անգամ՝ 2025 թվականի սկզբից ի վեր։
ԱԷԿ-ում աշխատող ՄԱԳԱՏԷ-ի դիտորդները հայտնել են, որ հունիսի 5-ին ժամը 11:30-ից 13:45-ն ընկած ժամանակահատվածում առնվազն հինգ պայթյուն են լսել, որոնցից յուրաքանչյուրին նախորդել է հրաձգությունը: Դրանից հետո կրակոցները լսվել են ժամը 14:00-ի սահմաններում: Նախնական տվյալներով՝ խոսքը ԱԹՍ-ների չեզոքացման մասին էր։ Ատոմակայանում որևէ վնասի մասին տեղեկություն չի հաղորդվում։