|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ես սահմանին եղել եմ, ամեն բան խաղաղ է եղել ու ոչ մի տագնապալի բան չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիսի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Սահմանին կրակոցներ լսվել են, պարզ չի եղել, թե որ կողմից է եղել։ Բնակիչները ձայներ են լսել»,-ասաց նա ՝ ընդգծելով, որ թե ինչ ուղղությամբ են եղել կարող է պարզաբանել միայն ՊՆ-ն։
Հարցին, թե արդյոք կրակոցները չեն խոչընդոտում Սոթքի հանքավայրի աշխատանքներին՝ Սարգսյանն ասաց, որ հանքավայրը բնականոն աշխատում է ու որևէ դադար այդ առումով չի եղել։
Դիտարկմանը, թե որպես Գեղարքունիսի մարզպետ՝ իրեն չի մտահոգում այն, որ մարզի որոշ հատվածներ շարունակում է զավթված մնալն Ադրբեջանի կողմից, սակայն ՀՀ իշխանությունները դրանց վերադարձի հարցը չեն բարձրացնում՝ Սարգսյանը պատասխանեց, որ սխալ է դիտարկումը, թե ՀՀ իշխանությունները այդ հարցը չեն բարձրացնում։
«Մենք ասել ենք, որ սահմանազատման դեպքում մենք այդ հարցը կբարձրացնենք»,-ասաց նա։