կարևոր
2245 դիտում, 3 օր առաջ - 2025-06-03 16:53
Աշխարհ

Ֆրանսիա եւ Թուրքիա. ՆԱՏՕ-ի ոխերիմ ընկերների զինախաղերը

Ֆրանսիա եւ Թուրքիա. ՆԱՏՕ-ի ոխերիմ ընկերների զինախաղերը
Վերջին շրջանում որոշ թուրք փորձագետներ ենթադրում են՝ ռազմական ոլորտում համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկու վաղեմի անդամների` Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ վերածնվում է եւ նույնիսկ «օրակարգում է հայտնվում երկար տարիների քաղաքական եւ ռազմական տարաձայնություններից հետո»: Որպես հաստատումներից մեկը վկայակոչվում է 2025 թ-ի սկզբին Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի հինգ սենտորների Թուրքիա կատարած այցի արդյունքներով թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից պատրաստված զեկույցը, որում ընդգծվում է երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցութայն ընդլայնման անհրաժեշտությունը:

Պաշտոնապես Ֆրանսիան եւ Թուրքիան ծանրակշիռ համաձայնություն են ձեռք բերել ռազմական ոլորտում, որը վերաբերում է Eurosam-ի (THALES-ի եւ MBDA-ի գործընկերություն) հետ համատեղ ՀՕՊ համակարգի մշակմանը LORAMIDS (ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության երկար հեռահարության համակարգ) ծրագրի շրջանակներում դեռեւս 2018 թ-ին: Սակայն այս նախագիծը չիրականացվեց Փարիզի եւ Անկարայի միջեւ լարվածության պատճառով` կապված Արեւելյան Միջերկրականում եւ Մաղրիբի տարածշրջանում (Լիբիա), Մերձավոր Արեւելքում (Սիրիա, քրդերի ռազմատեխնիկական աջակցոթյուն, որը ցուցաբերում է Փարիզը` փորձելով փոխհատուցել տարածաշրջանում իր ազդեցության թուլացումը), ինչպես նաեւ Անդրկովկասում տարվող տրամագծորեն հակառակ քաղականության հետ:

2020-ականների սկզբին թուրքերի կողմից աջակցվող Ադրբեջանի եւ ֆրանսիացիների վրա հենված Հայաստանի միջեւ պատեազմը Թուրքիային եւ Ֆրանսիային բոլորովին հակառակորդների դարձրեց ոչ միայն դե ֆակտո, այլեւ դե յուրե: Լինելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորան համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Ֆրանսիան իրեն համարում էր Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը: Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանն իր բլիցկրիգներն անցկացրեց հայերի դեմ, Ֆրանսիայի ազդեցությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա թուլացավ, ինչը Փարիզի կողմից ընկալվում է որպես ռազմավարական ձախողում:

Եվ այնուամենայնիվ, չնայած այս ամենին, 2025 թ-ի սկզբին Անկարայի եւ Փարիզի հարաբերւոթյուններում որոշակի առաջխաղացում եւ նույնիսկ իրար ընդառաջ շարժում նկատվեց ռազմարդյունաբերական համալիրի փոխգործակցության եւ ռազմական համագործակցության վերածննդի առումով։ Այս տարի Թուրքիայի ընդգրկվածությունը Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության հետ կապված հանդիպումներին եւ գործընթացներին միայն հաստատեց, որ այդ գործընթացի վերսկսումը դատարկ խոսքեր չեն: Դա պայմանավորված է նաեւ Թուրքիայի ձգտմամբ` ստեղծել իր հզոր «նեոօսմանյան» նավատորմը ԵՄ առաջատար երկրների օգնությամբ։

Վերոնշյալ զեկույցում մեջբերվում է Թուրքիայի պաշտպանույան նախարաության բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-լեյտենանտ Իլկայ Ալթընդաղի հայտարարությունը, որ Եվրամիության շրջանակներում Անկարայի համագործակցությունն արդեն իրականացվում է Իսպանիայի հետ ավիակիրների նախագծերի, իսկ Գերմանիայի հետ` սուզանավերի նախագծերի վերաբերյալ, եւ որ Թուրքիան ցանկանում է Ֆրանսիայի հետ նոր նախագծեր սկսելօրինակ` ծովային անօդաչու հարթակների վերաբերյալ: Ալթընդաղը նաեւ հայտարարել է՝ կարող են վերսկսվել բանակցությունները DGA-ի (սպառազինությունների գլխավոր վարչություն) հետ, եւ որ թուրքական ռազմարյունաբերական համալիրի ձեռնարկությունները պատրաստ են համագործակցել ֆրանսիական ընկերությունների հետ (յաս համատեքստում նաեւ հաղորդվում է, որ պատվիրակությունն այցելել է պաշտպանական արդյունաբերության վարչություն եւ տեղեկություններ ստացել ընկերությունների եւ նախագծերի մասին):

Թուրքական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ FCAS (Future Air Combat System) ծրագրի նկատմամբ: Ֆրանսիացի սենատորների խոսքով` Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ներկայացուցիչները հայտարարել են՝ Անկարան ցանկանում է մասնակցել FCAS ծրագրին` 5-րդ եւ 6-րդ սերնդի կործանիչների մշակման իր նպատակներին համապատասխան:

Իր հերթին Ֆրանսիան 2024 թ-ի դեկտեմբերին թույլատրել էր Meteor հրթիռներ արտահանել ԹուրքիաԸնդ որ ում, դա արել է` չնայած Հունաստանի կողմից կրկնվող բողոքներին։ (Փարիզը նույնպես չխանգարեց Eurofighter կործանիչների արտահանումը թույլատրելու Գերմանիայի որոշմանը, որը տեղի ունեցավ նաեւ 2024 թվականին եւ նույնպես ի հեճուկս Աթենքի ճնշման):

Ըստ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներիMeteor-ը Թուրքիային վաճառել Ֆրանսիային համոզել է Մեծ Բրիտանիան` «Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ օդում հավասարակշռությունը հավասարեցնելու նպատակով»: Այս հրթիռներն ունեն հակառակորդին մեծ հեռավորության վրա չեզոքացնելու ունակություն, ինչը ժամանակակից օդային պատերազմի ամենակարեւոր կարիքներից մեկն է:

Փորձագետների կարծիքով՝ այս վաճառքը թուրքերին պահպանում է ռազմավարական ռազմաօդային հզորությունը տարածշրջանում (հավասարակշռելով Հունաստանի կողմից Ռաֆալե մարտական ինքնաթիռների հետ ձեռք բերված գերազանցությունը): Իսկ ֆրանսիացիներին հնարավորություն է տալիս միաժամանակ գումար վաստակել` վաճառելով ֆրանսիական օդային արդյունաբերության եւ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը հույներին եւ այդ նույն ապրանքների դեմ պայքարի միջոցները իրենց թուրք հակառակորդների կողմից:

Թուրքիան արդեն ապացուցել է իր ռազմրդյունաբերական համալիրի մրցունակությունը մի շարք ուղղություններով` կրող ԱԹՍ-ներ, ռմբակոծիչ եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր, գրոհային հրացաններ (թուրքական մոդելը միակն է, որը հաջողությամբ անցել է ՆԱՏՕ-ի բոլոր փորձարկումները), զրահափոխադրիչներ, հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ բազմալիցքավորվող ռեակտիվ համակարգեր, որոնք այսօրվա դրությամբ ՆԱՏՕ – ում միակն են, որոնք ունակ են խոցել շարժական թիրախները, եւ այդ առավելությունը, ըստ կանխատեսումների, կպահպանվի առնվազն մինչեւ 2027 թ-ը: Որպես հետեւանք` 2024 թ-ին Թուրքիան ռազմական արտադրանքի արտահանման ռեկորդ է սահմանել` 7,1 մլրդ դոլար` 2023 թ-ի 5,5 մլրդ դոլարի դիմաց։

Դրա շնորհիվ Ֆրանսիայի (ինչպես նաեւ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի եւ Բելգիայի) հետ միասին Թուրքիան մասնակցում է A400M տրանսպորտային ինքնաթիռի առանձին բաղադրիչների արտադրությանը: ՆԱՏՕ-ում ոմանք մեծ հույսեր են կապում նաեւ թուրքական ATMACA հականավային հրթիռի հետԻնչ վերաբերում է ՀՕՊ համակարգերին, ապա թեեւ SAMP/T-ը պաշտոնապես ֆրանս – իտալական մշակումն է, 2022 թ-ից` Ուկրաինայում դրա մեկնարկի ֆոնին, ակտիվորեն բանակցություններ են ընթանում այդ համակարգի նոր մոդիֆիկացիայի ստեղծման շուրջ` Փարիզի, Հռոմի եւ Անկարայի եռակողմ համագործակցության շրջանակներում: Եվրոպական, բազմամակարդակ հակաօդային պաշտպանության ճարտարապետության ձեւավորման համատեքստում այս ուղղությունը ձեռք է բերում առանձնահատուկ արդիականություն:

Ֆրանսիայում ոչ բոլորն են ոգեւորված Թուրքիայի հետ համագործակցությունից, նույնիսկ եթե այն կարող է օգուտ բերել տնտեսությանը եւ ռազմաարդյունաբերական համալիրի շահավետ պատվերներին: Թուրքերի հետ փոխգործակցության ներտնտեսական օգուտը պաշտպանության մասով դեռ գերակշռում են արտաքին քաղաքական նկատառումները: Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ նման բազմամյա տարաձայնությունները, որոնք սկիզբ են առնում դեռեւս Օսմանյան կայսրության գոյության տարիներին, որպես կանոն կարգավորվում են դիվանագիտական միջոցներով: Սակայն վերջին շրջանում այդ տարաձայնությունները գնալով այնքան սկզբւենքային են դառնում, որ դուրս են գալիս «կարծիքների ավանդական փոխանակումից»: Եվ ամենաուղղակի ազդեցությունն են թողնում ՆԱՏՕ-ի երկու վաղեմի անդամների միջեւ ռազմական ոլորտում համագործակցության վրա: Ընդ որում` ոչ նրա համար լավ ուղղությամբ։

Օրինակ, վերջերս ֆրանս-թուրքական հարաբերություններին հարված դարձավ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության գլխավոր վարչության (DGRIS) զեկույցը, որում վերլուծվեց Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը: DGRIS-ը ոչ միայն ձեւավորում է Ֆրանսիայի անվտանգության քաղաքականությունը, այլեւ կարեւոր դեր է խաղում «Սպիտակ գրքի» մշակման եւ կազմման գործում, որը ձեւակերպում է Հինգերորդ Հանրապետության ազգային ռազմավարությունը: Եվ ահա այժմ այդ կազմակերպության փորձագետները շատ մտահոգված են, որ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն, հատկապես ձգտելով աֆրիկյան մայրցամաքում պահպանել ռազմավարական հավասարակշռությունը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ, հույսը դնում են ոչ թե Փարիզի, այլ Անկարայի վրա` իր ռազմատեխնիկական նվաճումներով:

DGRIS-ի զեկույցում մանրամասն վերլուծվել է թուրքական ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի առաջատարների արտադրանքը, ինչպիսին է Սելջուկ Բայրաքթարի TUSAŞ ընկերությունը: Առանձին ուշադրություն է դարձվել նաեւ Baykar ընկերությանը եւ Աֆրիկայի երկրներին, որտեղ այն մատակարարում է իր ԱԹՍ-ները: Նշվում է՝ Թուրքիայի ռազմարդյունաբերությունն Աֆրիկայի երկրներ է արտահանել ավելի քան 130 ԱԹՍ, որից 97-ը` Bayraktar TB2: Այն, որ աֆրիկյան երկրները շարունակում են ձգտել դեպի Անկարա, չնայած Փարիզի բոլոր ջանքերին, քիչ դեր չեն խաղում հենց այդ թուրքական ԱԹՍ-ների ռազմավարական առավելությունները: Օրինակ` Bayraktar TB2-ի միջոցով Բուրկինա Ֆասոյի կառավարությունը կարողացավ ազատել երկրի տարածքի մոտ 35%-ը Ֆրանսիայի կողմից աջակցվող ապստամբներից:

«Օգտագործելով մեր թույլ կողմերը` Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը այն գոտիներում, որտեղ գերակշռում է Ֆրանսիան, ինչպիսիք են Մալին, Նիգերը, Մարոկկոն, Թունիսը, Չադը, Ջիբութին եւ Բուրկինա Ֆասոն»,-ասվում է DGRIS – ի զեկույցում: Անկարան դառնում է Ֆրանսիայի հիմնական ռազմավարական մրցակիցը մայրցամաքում` գերիշխող դիրք գրավելով Աֆրիկյան անօդաչու թռչող սարքերի շուկայում»: Հարկ է հիշեցնել նաեւ, որ երբ Թուրքիան զորք ուղարկեց Լիբիա` աջակցելու ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ֆայիզ Սարաջի կառավարությանը, դրան դիմադրում էր ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Ֆրանսիան:

Այնպես որ, մի կողմից, չպետք է բացառել թուրքական եւ ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունների միջեւ համագործակցության վերսկսման հնարավորությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ նախաձեռնությունը, եթե հավատանք ֆրանսիացիներին, գալիս է թուրքերից: Սակայն պետք չէ անտեսել նաեւ այնպիսի ծանրակշիռ գործոններ, ինչպիսիք են Ֆրանսիայի եւ Հունաստանի միջեւ ստորագրված պաշտպանության մասին համաձայնագիրը, Թուրքիայի յուրահատուկ դիրքորոշումը ՆԱՏՕ-ում եւ թուրքական ու ֆրանսիական վստահված անձանց տարածաշրջանային հակասությունները հսկայական տարածքում` Մաղրիբից մինչեւ ԱնդրկովկասԴրանք բավականին ունակ են անդիմադրելի խոչընդոտ դառնալ ոչ միայն այս գործընթացի ճանապարհին:

 

Օլեգ Սերգեեւ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի