Փոխարժեքներ
24 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կառավարության որոշումներով մի շարք փոփոխություններ են կատարվել նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացում։
Թվային դրոշմավորման ժամկետի հետաձգում
Դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին անցնելու համար սահմանված էր 2025 թվականի հունիսի 1-ը և սեպտեմբերի 1-ը, Կառավարության 22.05.2025 թ. N644-Ն որոշման ընդունման արդյունքում նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։ Միաժամանակ, Կառավարության 22.05.2025 թ. N618-Ն որոշմամբ 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման պահանջ է սահմանվել նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների համար։ Տեղեկացնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով են դրոշմավորվելու նաև դեղերը, վիտամինները, oծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։
Միաժամանակ, Կոմիտեն տնտեսվարողներին հիշեցնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը, հարկ վճարողի ցանկությամբ, կարող է իրականացվել նաև մինչև որոշմամբ հաստատված ժամկետները։ Նույնականացման միջոցներով դրոշմավորում է համարվում այդ ապրանքների դրոշմավորման ծածկագրերի՝ «Շրջանառության մեջ դրված» կարգավիճակ ունենալը։ Այս դեպքում ապրանքների դրոշմավորումն այլևս չի կարող իրականացվել դրոշմապիտակներով։ Մինչև դրոշմավորման իրականացման օրվան նախորդող օրը ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ կարող են կատարվել ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ։
Հայաֆիկացումը կներառվի դրոշմավորման ծածկագրերում
Կառավարության 22.05.2025 թ. N644-Ն որոշմամբ լրացում է կատարվել նաև դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում այդ տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։ Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը այսուհետ հնարավոր է ներառվել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չնախատեսել։
Սահմանվել են դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները
Կառավարության 22.05.2025թ. N616-Ն որոշմամբ սահմանվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ընթացքում դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները հետևյալ կերպ․