|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բրազիլիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուս հետեւանքով 307 մահվան դեպք, հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում՝ մեկ օրվա ընթացքում վարակման դեպքերի թիվը կազմել է 17 246 մարդ:
Բրազիլիայում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7.5 միլիոն դեպք եւ 190 795 մահ:
Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը համարվում է հայտնի «կորոնավիրուսային» սկեպտիկներից մեկը, հայտարարել է, որ չի անհանգստանում երկրոի պատվաստման մեկնարկի ժամկետները հետաձգելու կապակցությամբ:
Երկրի մայրաքաղաքում զբոսանքի ժամանակ Բոլսոնարուին հարցրել են՝ չի՞ զգում արդյոք ճնշում պատվաստման ժամկետը փոխելու վերաբերյալ քննադատությունների կապակցությամբ:
«Ինձ վրա ոչ մեկը ճնշում չի գործադրում որեւէ հարցով: Ես թքած ունեմ»,-ասել է նախագահ Բոլսոնարուն: