|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված նոր զգուշացում է հրապարակել:
Ըստ Posta-ի՝ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվել է, որ Թուրքիա մեկնել ցանկացողները, պետք է լավ մտածեն, թե արդյո՞ք Թուրքիայում որպես թշնամի չեն ընկալվի:
Նախարարությունը նաև հիշեցրել է Թուրքիայում մինչ օրս շարունակվող արտակարգ դրության մասին։ Հայտարարության մեջ նշվել է նաև, որ Թուրքիայի և Շվեյցարիայի երկքաղաքացիություն ունեցող անձանց տվյալ պարագայում ավելի մեծ վտանգ կարող է սպառնալ: Այդ մոտեցումը նախարարությունը բացատրել է նրանով, որ Թուրքիան կարող է անտեսել երկքաղաքացիություն ունեցող անձանց՝ Շվեյցարիայի քաղաքացի լինելու հանգամանքը, ինչի հետևանքով Շվեյցարիայի հյուպատոսարանները հնարավորություն չեն ունենա որևէ կերպ պաշտպանել նրանց: