|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 26-ին։ Բողոքը մակագրվել է դատավոր Կարեն Ամիրյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Քրեական գործով կալանավորվել են Արտուշ Գաբրիելյանը, նրա օգնականը և ենթադրաբար կաշառք տվող անձը։ Արտուշ Գաբրիելյանը մեղադրանքը չի ընդունում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: