|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Պարզվում է՝ Նոր Նորքի արդեն նախկին տխրահռչակ թաղապետը խիստ նեղվել է ԱԺ֊ում իր վարքագծի վերաբերյալ հնչեցրած հարցերից։
Իր հրաժարականի չափազանց վատ տեքստում նա, փաստորեն, խոստովանում է, որ հրաժարականի պատճառ հանդիսացել է հենց ԱԺ֊ում վերջին քառօրյայի ընթացքում տեղի ունեցած հարց ու պատասխանը և դրան հաջորդած հանրային արձագանքը։
Արամ Սարգսյանի կուսակիցը Արամ Սարգսյանի կուսակից չէր լինի, եթե անգամ հրաժարականի տեքստը չհամեմեր սպառնալիքներով, սակայան կարծում եմ, ավելի կարևոր է արձանագրել, որ ընդդիմությանն այս դրվագում հաջողվեց հանրային հնչեղություն հաղորդել անընդունելի վարքագծի դրսևորմանը, որին հաջորդեց ստիպված պաշտոնանկությունը»։