|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակը» գրում է․ Փետրվարի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեն 7 անձ ձերբակալեց՝ կաշառքի եւ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։ 2-ը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ էին, 2-ը՝ նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը՝ Ռոբերտ Դարբինյանը, ժամանակին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել։ Նա այժմ կալանավորված է։ Սակայն պարզվում է, որ մեկ այլ գործով քրեական հետապնդում է իրականացվում նաեւ նրա որդու՝ Հենրիկ Դարբինյանի նկատմամբ, որին այս տարեսկզբին մեղադրանք է առաջադրվել Տելեգրամ ալիքներից մեկով թմրանյութ վաճառելու համար։ Կրտսեր Դարբինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։