կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 17:36
Քաղաքական

Վազգեն Ա Վեհափառը Հ. Քաջազնունու «Հ.Յ.Դ-ն անելի չունի այլևս»-ի մասին․ Վարդանյան

Վազգեն Ա Վեհափառը Հ. Քաջազնունու «Հ.Յ.Դ-ն անելի չունի այլևս»-ի մասին․ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

Վազգեն Ա Վեհափառը Հ. Քաջազնունու «Հ.Յ. Դաշնակցությունն անելի չունի այլևս» մասին:

Ուղղակի կարդացեք.

«Երբ հայ մարդու մեջ քաջազնունիականությունը այլասերվեց, դարձավ ամեն ինչ ժխտող, հակադաշնակցական և ապազգային՝ իր զանազան ձևերով ու անուններով, իսկ երբ հայ մարդու մեջ հակաքաջազնունիականությունը այլասերվեց, այն դարձավ հայաստանատյաց կամ պարզապես հայ կյանքից հրաժարված դասալիք։

Սխալ է կարծել, թե Քաջազնունին փորձել է ապացուցել միայն Դաշնակցության անելիք չունենալը։ Ո՛չ, նա ուզում է ապացուցել շատ ավելի շատ բան։ Այն է՝ առհասարակ հայ քաղաքական մտածողության մեջ անելիք չունենալը։

Որովհետև Քաջազնունին Դաշնակցության անելիք չունենալն ապացուցելու համար նախապես ժխտում է ընդհանրապես ոչ բոլշևիկյան քաղաքական կազմակերպության գոյության հնարավորությունն ու իրավունքը։

Նրա դատողությունների շարքի էությունը կարելի է ամփոփել հետևյալ հիմնական մտքերի մեջ.

ա) Հայաստանը անհրաժեշտաբար պետք է կցվի կամ Ռուսաստանին, կամ Թուրքիային, որովհետև ուրիշ հնարավորություն չկա։

բ) Բնական է, որ Հայաստանը նախընտրի Ռուսաստանը։

գ) Հայ բոլշևիկները միակ ուժն են, որոնք կարող են հասկացվել Խորհրդային Միության հետ։

Ու եզրակացնում է․ հայ բոլշևիկները Դաշնակցության ժառանգորդներն են, և հետայսու միայն նրանք կարող են վարել և իրավունք ունեն վարելու հայ ժողովրդի քաղաքական կյանքը։

Ուրեմն հայ ժողովուրդը, ոչ միայն Հայաստանը, պետք է իր ճակատագիրը հանձնի ռուսական կոմունիստական կուսակցության ձեռքը, հետևի նրա պատգամներին ու գործադրի նրա պահանջները, այսինքն՝ լուծարի հայ քաղաքական կուսակցությունները, որովհետև ընդդիմադիր կուսակցությունների գոյությունն արտոնված չէ, հրաժարվի սեփական քաղաքական մտածողությունից և ազգային իդեալից և այլն»։