|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, ելույթ ունենալով լայնամասշտաբ ռազմական դիմակայության մեկնարկից 200 օր լրանալու կապակցությամբ հղված ուղերձով, հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը ցուցաբերել է աննախադեպ տոկունություն և թույլ չի տվել արտաքին ուժերին պարտադրել իրենց կամքը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ռեզային նշել է, որ անցած 200 օրերը դարձել են պատմական սահմանագիծ, որը թույլ է տվել բուժել վերջին երկու դարերի ընթացքում ազգային հիշողությանը հասցված վերքերը: Նրա խոսքով՝ քաղաքացիների տոկունությունը ձախողել է հակառակորդի մտադրությունները, որը նպատակ ուներ ռազմական ճնշմամբ կոտրել Իրանի կամքը, և վերածվել է ազգային պաշտպանության ու զսպման հիմնական հենասյան: