|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում որևէ նյութական փոփոխություն, չնայած երկրների միջև երկխոսության առկայությանը, տեղի չի ունեցել և չի կանխատեսվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Միջազգային ռուսասերների շարժման IV կոնգրեսի բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ը, ի տարբերություն եվրոպական երկրների, պատրաստ է խոսել և լուրջ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ։
«Դա միշտ, նույնիսկ երբ դիրքորոշումները տրամագծորեն հակառակն են, միշտ կարևոր է: Եվ հենց այդպես են մեզ հետ գործ վարում Միացյալ Նահանգները՝ այն դեպքում, երբ մեր հարաբերությունների վերականգնման տեսանկյունից որևէ նյութական արդյունք տեղի չի ունեցել և չի կանխատեսվում»,- նշել է ԱԳ նախարարը: