Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Չնայած հրադադարի ռեժիմի հայտարարմանը, Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները չեն դադարեցրել ռուսական զորքերի դեմ ռազմական գործողությունները։ Նրանք ձեռնարկել են Կուրսկի և Բելգորոդի մարզերում Ռուսաստանի պետական սահմանը ճեղքելու 4 փորձ, ինչպես նաև 22 հարձակում և մեկ «մարտով հետախուզություն»։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուսական զինված ուժերի հենակետերի նկատմամբ շփման գծի ողջ երկայնքով Ուկրաինայի զինված ուժերն իրականացրել են 2669 հրետակոծություն, ինչպես նաև 46 անգամ կիրառել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Դրանից բացի, իրականացվել է ԱԹՍ-ներից 6562 հարված և զինամթերքի նետում։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի 9318 խախտում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։