Փոխարժեքներ
20 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց տանտերերի պաշտպան Հովհաննես Հարությունյանը, իսկ արդեն 5 րոպե անց Ներմին Զոլոտիչը կրկնապատկեց առավելությունը։ «Փյունիկի» միակ գոլը առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին խփեց Դանիլ Կուլիկովը։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ վաստակած միավորների քանակը հասցրեց 71-ի և դարձավ անհասանելի երկրորդ հորիզոնականում ընթացող «Արարատ-Արմենիայի» համար։ «Փյունիկը» 50 միավորով շարունակում է եզրափակել լավագույն քառյակը։