Փոխարժեքներ
04 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Նախ պետք է նախանշել իրավիճակի կարեւոր առանձնահատկությունները: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերադարձրեց Ղարաբաղում կորցրած տարածքները, սկսեց ակտիվ փորձեր ձեռնարկել ազդելու ոչ միայն տարածաշրջանային ուժերի դասավորության վրա, իրեն դիրքավորելու որպես Անդրկովկասյան առաջատար քաղաքական գործիչ եւ առաջնորդ: Միջազգային հարաբերությունների համակարգի տրանսֆորմացիայի պայմաններում, հատկապես Թրամփի իշխանության գալուց հետո, Ալիեւը սկսեց քայլեր ձեռնարկել՝ ուղղված Ադրբեջանի քաղաքական կշռի եւ սուբյեկտայնության բարձրացմանը՝ երկիրը դուրս բերելով Թուրքիայի հետ դաշինքի շրջանակներից, արտաքին քաղաքականության վեկտորը տեղափոխելով ավելի շատ դեպի Ռուսաստան եւ Չինաստան: Միեւնույն ժամանակ, նա սկսեց խաղարկում ոչ միայն էներգետիկ «քարտեզով, այլ նաեւ օգտագործել երկրի աշխարհաքաղաքական դիրքը որպես տրանսպորտային կամուրջ ոչ միայն Միջին Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, այլեւ Արեւելյան ուղղությամբ՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի համատեքստում:
Նման շրջադարձն արագ նկատեցին ԱՄՆ-ում, եւ պատահական չէ, որ Բաքվում հայտնվեց Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը, ինչը փորձագետների կողմից գնահատվում է որպես ԱՄՆ-ի՝ Ալիեւին Մերձավոր Արեւելքում խաղաղարար ջանքերին միացնելու փորձ: Միեւնույն ժամանակ, Թրամփը Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանին շնորհավորելիս «շնորհակալություն է հայտնել Իսրայելի հանդեպ ցուցաբերած աջակցության եւ բարելակմոթւյան համար», եւ հատուկ նշել է Բաքվի դերը Թել Ավիվի եւ Անկարայի միջեւ բանակցությունների կազմակերպման գործում: Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանը խուսափել եւ խուսափում է Իսրայելին քննադատելուց իսրայելա-արաբական հակամարտությունում, նույնիսկ եթե դա վերաբերում է ցեղասպանությանը, որը, ըստ միջազգային հանրության մեծամասնության, տեղի է ունենում Գազայի հատվածում: Դա դեռ չի խանգարում Թուրքիային լիարժեք քաղաքական վստահությամբ վերաբերվել Ադրբեջանին։ Բայց դրանից բխում է նաեւ մի կարեւոր նրբերանգ. եթե Ալիեւը տրամադրում է իր հարթակը միայն Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների համար, դա մի բան է: Իսկ եթե նա միջնորդական առաքելության մեջ որոշակի քաղաքական դիրք է զբաղեցնում, դա այլ բան է: Թե առաջին, եւ թե երկրորդ դիրքորոշումները տարբեր, սակայն բնութագրում են առաջին հերթին Բաքվի եւ Անկարայի միջեւ գոյություն ունեցող քաղաքական-ռազմական դաշինքի մակարդակն ու նշանակությունը, ինչպես նաեւ բացահայտում են տեղի ունեցողի հնարավոր հետեւանքները երկկողմ հարաբերությունների վրա: Արեւելքում ասում են․ «Առանց ընկերոջ չես իմանա, թե ինչ սխալներ ես թույլ տալիս»: Բացի այդ, կա նաեւ միջնորդական ձեւաչափ, որը կազմակերպել է ԱՄԷ-ն Դամասկոսի եւ Թել Ավիվի միջեւ:
Այս համատեքստում Բաքվի երկխոության մեջ պետք է ակնկալել Թուրքիայի եւ Իսրայելի մի շարք դիրքորոշումների եւ գործողությունների փոփոխություններ, եթե կողմերը պայմանավորվելու մտադրություն ունեն: Ինչ-որ պահի, հնարավոր է, հայտնի դառնան առաջիկա իրադարձության կուլիսային մանրամասները, քանի որ նախնական եզրակացությունները վկայում են Սիրիայում Իսրայելի եւ Թուրքիայի դիրքորոշումների անհաշտության մասին՝ ներքին քաղաքական անկայունության եւ հնարավոր ապակենտրոնացման խորապատկերին:
Հորիզոնում հայտնվում է «միջազգային հովանու ներքո Սահմանադրական մարմնի ձեւավորման սցենարը, որի կազմում ընդգրկվելու են սիրիական ողջ քաղաքական սպեկտրի ներկայացուցիչները»: Ուստի իսրայելական եւ թուրքական ուղղակի ինտերվենցիային վերադառնալու գրեթե պաշտոնական հռետորաբանությունը դրա իրագործման դեպքում կարող է ինչ-որ հեռանկար ապահովել:
Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիայի գլխավորած «օսմանա-սուննի աղեղը» փոխարինի Իրանի գլխավորած «շիական կիսալուսնին»: Արաբական երկրները նույնպես դա չեն ցանկանում, թեեւ Թուրքիայի հետ «համագործակցության» մոտեցում ունեն՝ Սիրիայում եւ նրա շուրջ «բախվելու» փոխարեն։ Բայց, ըստ երևույթին, մենք պետք է խոսենք այլ բանի մասին։
Եթե Ռիադն ու Ստամբուլը բանակցություններ են վարում միայն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջեւ, ապա Բաքուն իր հարթակում միավորում է Թուրքիային Իսրայելի եւ նույնիսկ Ռուսաստանին՝ Սիրիայի հետ։ Սա է Բաքվի գլխավոր նպատակը, եւ հասկանալի է՝ Մերձավոր Արեւելքում հակամարտությունների մեծ մասն, ըստ էության, քաղաքացիական պատերազմներ են, եւ խաղաղությունն այնտեղ դեռ չի նշմարվում:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի