| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 2812 դիտում,
        
            2812 դիտում,  6 ամիս առաջ - 2025-04-29 10:34
            6 ամիս առաջ - 2025-04-29 10:34  
         
                
            ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրաված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ:
Ավելին, ի սկզբանե մտավախություն ունենալով, որ նախաձեռնողականությունը լինելու է հայկական կողմում, ադրբեջանցիներն իրենց պատվիրակությունը վերջին պահի համալրեցին դեսպանատան խորհրդականով, հեռախոսով նկարող «կամավորականով» և ողջ գործողությունները լուռ համակարգով ուժայինով:
Սակայն այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները` տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց:
Ե´վ Շարմազանովը, և´ Իվետա Տոնոյանը` յուրաքանչյուրն իր մասով, հստակ, փաստարկված, հավասարակշռված ոչ միայն հակադարձեցին ադրբեջանցի բանախոսին, այլ նախաձեռնությունն ամբողջությամբ խլեցին:
Շարմազանովն օգտվելով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունից, մի քանի տասնյակ միջազգային պատվիրակների ներկայացրեց Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի, հայկական կողմի առաջնահերթությունների, Ադրբեջանի իրականացրած ապակառուցողական քաղաքականության, ագրեսիայի և պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրման մասին:
Այնպես չէ, որ Շարմազանովն առաջին անգամ է այսպիսի ելույթ ունենում կամ ադրբեջանցի պատվիրակին իր տեղը ցույց տալիս:
Սակայն Հայաստանի իշխանության` ազգային և պետական շահերից նահանջ կատարելու և հանձնվողականության ֆոնին, այս քայլն առավել առանձնահատուկ նշանակություն ունի»: