|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Փարիզում գտնվող պետքարտուղարը զեկուցել է իր և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆի շփումների մասին Ուկրաինայի, Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Ընդգծվել է, որ վերոնշյալ շփումները տեղի են ունեցել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տեղի ունեցած խորհրդակցությունների թեմաներին համապատասխան։
Լավրովը հաստատել է ուկրաինական ճգնաժամի պատճառները վերացնելու նպատակով ԱՄՆ գործընկերների հետ աշխատանքը շարունակելու Մոսկվայի պատրաստակամությունը։ Նախարարը և պետքարտուղարը պայմանավորվել են պահպանել շփումը՝ ներառյալ հաջորդ շաբաթ ուկրաինական կողմի հետ ամերիկացիների և եվրոպացիների ծրագրած հանդիպումների լույսի ներքո։