|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.
«Սատանան այսօր խնջույքի մեջ է:
Այն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումը ունի հստակ ընդգծված ադրբեջանական_հետք, բերեմ, թերևս, երեք փաստ՝
- Ադրբեջանի քարոզչական դաշտում Հայ Եկեղեցին միշտ ներկայացվել է որպես ոչ լեգիտիմ, կրոնական արժեքներից զուրկ կառույց,
- Ադրբեջանը տարիների ընթացքում նշել է, որ Հայ Եկեղեցին մեծ դեր է ունեցել Արցախի ազատագրման հարցում, ուստի գոյության իրավունք չունի,
- Հայ Եկեղեցին «զավթել է ալբանական եկեղեցիները» (սա պատմականորեն ապացուցված կեղծիք է), ուստի պետք է վերացվի դրա նշանակությունը հայերի շրջանում։
Պատահական չէ՝ ոչ նիկոլի արշավը եկեղեցու դեմ, ոչ պլանավորված գրոհը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, և ոչ էլ այսօրվա կազմակերպված նվաստացումը եկեղեցու։ Ես չեմ համարում, որ այսօր հաջողել ենք, քանի որ եկեղեցում և դրա շուրջ հնչել են հայհոյանքներ, սրբատեղին վերածվել է «բազարի», և եկեղեցի են մուտք գործել պղծությունը սրբություն համարող չհայերը»։