|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լրագրող Վահե Մակարյանը, անդրադառնալով Հովհաննավանքի այսօրվա միջադեպին, տեսանյութ է հրապարակել ու հրապարակել հետևյալ գրառումը․
«Այսօր Հովհաննավանքում Նիկոլի ու նիկոլապետության կողմից ուղարկված ինչ-որ անբարոյականներ և անբարոյականի ծնունդներ, ամենավերջին խուժանի ու խուլիգանի նման հայհոյում և քաքշքում էին իմ գործընկեր լրագրողներին և օպերատորներին, տեղում իբր ծառայություն իրականացնող ոստիկաններն էլ իրենց բառացիորեն շլանգի տեղ էին դրել ու ոչ մի բան չէին անում` կանխելու նիկոլական բաշիբոզուկների կողմից բացահայտ խուլիգանական արարքները:
Հա, տիկին նախարար, Ձեր ու Դանիելի դաստիարակած ոստիկաններն իրենց շլանգի տեղ էին դրել ու ոչինչ չէին ձեռնարկում` կանխելու առերևույթ խուլիգանական դրսևորումները: Այսինքն` հանցագործություն էին պարտակում:
Այ էս ա նիկոլական իշխանության դեմքը: ՔՊ-ական պրոպագանդան էլ, արդարացնելու համար իրենց խուլիգանությունները, թիրախավորել է լրագրողներին ու նրանց աշխատանքը»: