|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը բողոքարկելու է ռեկտորի ընտրության արդյունքները: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ
Սույն թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» ռեկտորի ընտրությունները:
Մրցույթի հրավերը և բուն մրցույթը իրականացվել է ՀՀ օրենսդրության` մասնավորապես «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 14 հունիսի 2012 թվականի թիվ 872-Ն որոշման, «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կանոնադրության» և «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության կանոնակարգի» կոպտագույն և աղաղակող խախտումներով:
Կհանդիպենք դատարանում…»։