կարևոր
3229 դիտում, 1 օր առաջ - 2025-04-17 13:58
Աշխարհ

Ալիեւը ուրվագծել է թյուրքական աշխարհի փլուզումը

Ալիեւը ուրվագծել է թյուրքական աշխարհի փլուզումը
Այն բանից հետո, երբ Սամարղանդում կայացած Եվրամիություն – Կենտրոնական Ասիա գագաթնաժղովում կազմակերպության անդամ երեք երկրները՝ Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը, ստորագրեցին հռչակագիրը՝ հավատարմություն հայտնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, որոնց համաձայն Հյուսիսային Կիպրոսի թուրքերի անկախության հռչակումը համարվում է ոչ լեգիտիմ, ադրբեջանցի եւ թուրք փորձագետները սկսեցին հայտարարել՝ թուրքալեզու պետութոունների կազմակերպությունում լուրջ պառակտում է նկատվում Կիպրոսի հարցում: Բացի այդ, միջինասիական հանրպետությունները որոշել են բարձրացնել իրենց դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կղզու հունական մասի հետ՝ Կիպրոսի Հանրապետությունում ռեզիդենտ դեսպաններ նշանակելովԱյսինքն՝ իրականում թյուրքական պետությունների կազմակերպությունում լուրջ պառակտում է նկատվում միանգամից երկու ուղղություններով՝ Կիպրոսի հիմնախնդիր եւ Եվրամիության հետ հարաբրոոեւթյունների հարց։

Եվ ոչ միայն դա: Սամարղանդի գագաթաժողովից անմիջապես հետո Ալիեւը, ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում կայացած միջազգային համաժողովում, հնչեղ հայտարարություն է արել դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ: «Մենք արդեն աշխատում ենք եվրոպական որոշ երկրներում գազաբաշխիչ ցանցի ստեղծման ուղղությամբ: Դրանցից մի քանիսում այն չկա, իսկ մյուսներում այն պետք է ընդլայնվի: Ադրբեջանը ծրագրում է դա անել: Այսպիսով, մեր գազի մատակարարման աշխարհագրությունը միանշանակ կընդլայնվի։ Պետք է վստահ լինենք՝ եվրոպական շուկայում մի քանի տարվա ընթացքում դեռ դրա կարիքը կլինի: Եթե մենք նման երաշխիք չունենանք, ապա ոչ ներդրողները, ոչ երկրները գումար չեն ներդնի։ Դա կհանգեցնի նրան, որ բնական գազի հսկայական դեֆիցիտ կառաջանա»:

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանը բնական գազ է մատակարարում 12 երկրի, որոնցից 10 - ը՝ եվրոպական, այդ թվում՝ ԵՄ ութ պետությունՍակայն ադրբեջանական գազը պահանջված չէ Եվրոպայում։ Այսինքն՝ Ադրբեջանի առաջնորդին չի հաջողվում ԵՄ-ի հետ խաղարկել կասպիական էներգետիկ խաղաքարտը, ամրապնդել իր դիրքերը համաշխարհային քաղաքական ասպարեզում: Այժմ նա բացահայտում է մի հիմնական խնդիր, որի մասին բարձրաձայն չի խոսվել, բայց որը հասունացել է եւ ճայթքել Սամարղանդում:

Մենք նոր աշխարհաքաղաքական ինտրիգի շեմին ենք, որի արդյունքները կարող են լրջորեն ազդել ոչ միայն էներգառեսուրսների տեղափոխման, այլեւ Կասպից եւ մերձակա տարածաշրջաններում այսպես կոչված թյուրքական ուժերի դասավորության վրա: Իսկ մինչ այդ թյուրքական աշխարհի երկրների շարքում հայտնվել են այնպիսիք, որոնք նախընտրում են հետեւել իրենց ուղուն, այլ ոչ թե Անկարայի ու Բաքվի աշխարհաքաղաքական նկրտումների միջանցքով:

Իր հերթին փլուզվում է «21-րդ դարում թյուրքական աշխարհը եվրասիական տարածքում Բալկաններից մինչեւ չինական պատ գերիշխող գործոն դարձնելու նորաձեւ կոնցեպցիան»: Կիպրոսի հարցը ոչ միայն տեսանելի առիթ է դառնում Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշմանը համահունչ Միջին Ասիայի երկրների ուղեգիծը նշելու համար, այլեւ արձանագրում է աշխարհաքաղաքական նոր իրողություններ՝ թյուրքական աշխարհը համաշխարհային քաղաքականության երկրորդ կամ երրորդ ուղեծիր դուրս բերելով:

Ընդ որում՝ մերձկասպյան ածխաջրածնային պաշարները դադարում են առանցքային դեր խաղալ:

Այս դիրքորոշումն արձանագրում է թուրքական Daily Sabah պարբերականը, երբ նկարագրում է Միջին Ասիայի վերածումը Ռուսաստանի, Թուրքիայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մրցակցության թատերաբեմի՝ նշելով, որ ոչ թե համաթուրքական համերաշխությունը, այլ տնտեսությունը կգերիշխի տարածաշրջանի երկրների կողմից որոշում կայացնելու հարցում: Այժմ, ըստ ամերիկացի փորձագետ Ուոլտեր Ռասել Միդի՝ «մենք տեսնում ենք տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքականոթյան մեջ տեղաշարժ դեպի տնտեսական պրագմատիզմ, տեղական էթնիկ հայրենասիրություն եւ գրագետ ռեալիզմ»: Ընդ որում՝ պարադոքսալ, բայց փաստ կարող է դառնալ այդ հարթակում դաշինքը ԵՄ շահերի եւ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության, ինչը Կենտրոնական Ասիան, այլ ոչ թե Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին վերածում է երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների միջոցով դեպի համաշխարհային շուկաներ առանցքային տարանցիկ միջանցքի՝ շրջանցելով բուռն Մերձավոր Արեւելքը: Ռազմավարության նման փոփոխությունը ձեռք է բերում էական բնույթ, քանի որ փոփոխվում են դաշինքները, եւ առաջացընթացի նոր հնարավորություններ է ստեղծվում Կենտրոնական Ասիայի համար։ Բացի այդ, միայն Թուրքիայի վրա սեւեռվածությունը նրանց համար նվազեցնում է լայն հավասարակշռման եւ մանեւրելու հնարավորությունները:

Եվ թվում է, թե Անկարային ու Բաքվին իրադարձությունների նման ընթացքն անակնկալի է բերել: Եվրոպական հանձնաժողովի հետ ինտեգրվծ Եվրոպական ներդրումային բանկն ամբողջությամբ դադարեցրել է հանածո վառելիքի նախագծերի ֆինանսավորումը՝ մինչեւ 2050 թ-ը ԵՄ-ն «ածխածնային չեզոք» դարձնելու պատրվակովՍա կասկածի տակ է դնում Միջին Ասիայից Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով Եվրոպա գազի մատակարարման նախագծի իրականացումը: Անկարան դեռ լռում է: Սակայն, Ալիեւը զգուշացնում է Եվրոպային՝ Բաքուն կարող է դառնալ նոր թյուրքական կենտրոն, որը կողմնորոշված է դեպի արեւելք, այլ ոչ թե արեւմուտք:

Տեսնենք, թե ինչ կստացվի այս ամենից, չէ որ կարեւորը նոր աշխարհաքաղաքական գնացքից չուշանալն է:

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի