կարևոր
406 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-18 13:35
Հասարակություն

Վաղարշապատի ընտրություններում «Հայրենիք»-ի առաջադրած թեկնածուն մրցունակ է. Բաբկեն Հարությունյան

Վաղարշապատի ընտրություններում «Հայրենիք»-ի առաջադրած թեկնածուն մրցունակ է. Բաբկեն Հարությունյան

Վաղարշապատի ընտրություններում «Հայրենիք» կուսակցությունը մասնակցում է հաղթելու տրամադրվածությամբ, այս պահին կարող եմ վստահ արձանագրել, որ մենք առաջատար դիրքում ենք, մեր թիմը մրցունակ թիմ է, մեր թեկնածուն մրցունակ թեկնածու է։ Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։ 
««Հայրենիքը» Էջմիածնում երբեք չի ունեցել ավագանու խմբակցություն, քանի որ նոր է տարածքային կառույց ստեղծվում, «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածնում չի ղեկավարել, բայց առաջիկայում վստահ եմ ղեկավարելու է, մեզ չեն կարող մեղադրել համայնքի խնդիրների, ձախողումների մեջ»։ 

Նա ընդգծեց, որ ՔՊ-ում այնպիսի դիրքերից է հանդես գալիս, կարծես նոր են համայնքի ղեկավարումը ստանձնել։ «Կներեք, ուզում եմ հարց ուղղել, արդյո՞ք Վաղարշապատ համայնքի ներկայիս ղեկավարը ղեկավարը պատասխանատվություն կրում է իր նախորդ նախորդի գործունեության համար։ Հարց եմ տալիս, Արգիշտի Մեխակյանը Դիանա Գասպարյանի գործունեության համար պատասխանատվություն կրո՞ւմ է, թե չէ։ 

Հիմա նայում ենք, ասում են՝ Արգիշտի Մեխակյանը ծանոթանում է համայնքի խնդիրներին, այնտեղ ասում են 50% մենք ձայն ենք տանելու, սիրելի վաղարշապացիներ, դուք արդեն տեսնում եք քանի տարի է ՔՊ-ն ղեկավարում ձեր համայնքը։ Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում։ Մարդուն փոխում են՝ ասում են, դե գալիս ենք, ծանոթանում ենք, մինչև իրենք ծանոթանում են- գնում են, իսկ խնդիրները մնում են։ 
Ինչքան կարելի է այսպես, որտեղ նայում ես՝ քանդած, ավերած է, պետք է վերջ տալ այս ամենին, իսկ այդ ամենին վերջ տալու միակ տարբերակը ՔՊ-ից ու կեղծ ընդդիմադիր ուժերից ազատվելն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։