|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանցի ձեռնարկատեր և Սմոլենսկի մարզի Ազգային կոնգրեսի առաջնորդ Ֆաիգ Ալիևը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում ԱՊԱ-ն՝ հղում անելով «Սմոլնարոդ» կայքին:
Ադրբեջանական սփյուռքի ղեկավարը նաև տուգանվել է 8,4 միլիոն ռուբլով էներգետիկ ընկերություններին կաշառելու համար։
Սմոլենսկի Լենինսկի շրջանային դատարանը հաստատել է, որ Ֆաիգ Ալիևը կաշառել է էներգետիկ ընկերություններին՝ «Պրեստիժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի էլեկտրաէներգիայի իրական ծախսերը թաքցնելու համար։ Դատարանը հաստատել է, որ կաշառքի չափը կազմել է 846,500 ռուբլի։ Էլեկտրաէներգիայի պարտքը կազմել է գրեթե 994,000 ռուբլի։ Գործարքը կատարվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 6-ը։
Գործարարի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը Սմոլենսկի մարզային դատարանում։ Իր փաստաբաններից բացի, Ֆաիգ Ալիևը կունենա նաև հանրային պաշտպաններ։