|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում «Զանգեզուրի միջանցքի» թեման իշխանությունների գործադրած ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերածվում է հանրային օրակարգի կարևորագույն մասը։ Այս մասին տելեգրամում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Սա է վկայում նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր կուսակցությունները ևս ակտիվորեն լծված են այս թեմայի արծարծմանը։
Այսպես, ընդդիմադիր ազգայնական «IYI» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները օրերս կուսակցության նիստում անդրադարձել է միջանցքին հետևյալ խոսքերով.
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ և անխոչընդոտ կապ է ստեղծվելու և այդպիսով Թյուրքական աշխարհի միավորման համար պատմական քայլ է արվելու՝ Զանգեզուրի միջանցքի բացումով»։
«Զանգեզուրի միջանցքը» այս պահին ամբողջ Մերձավոր Արևելքի ամենակարևոր խնդիրներից է, որի լուծման ցանկացած տարբերակ ազդելու է ողջ տարածաշրջանի վրա։ Իսկ Թուրքիայի համար սա պատմական շանս է իրականացնելու «Թյուրքական աշխարհի միավորումը»՝ պանթյուրքիզմը։ Հենց սա է պատճառը, որ ողջ թուրքական քաղաքական դաշտը խոսում է միջանցքի բացման անհրաժեշտության մասին»։