կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-24 19:42
Քաղաքական

Ուրվագծել ենք ապագայի ծրագրերը. Մեդվեդեւը՝ Կարեն Կարապետյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո

Ուրվագծել ենք ապագայի ծրագրերը. Մեդվեդեւը՝ Կարեն Կարապետյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան- Հարգելի Դմիտրի Անատոլիի, գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մեր բանակցությունների արդյունքներով: Առաջին հերթին մենք ամփոփեցինք վերջին ժամանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Արձանագրել ենք, որ մեր երկրների դաշնակացային հարաբերությունները տարեցտարի դինամիկ կերպով զարգանում են, մենք աճ ենք արձանագրել նաև թվերում և միաժամանակ ընդգծել ենք, որ ունենք աճի մեծ հնարավորություններ:

Քննարկել ենք համատեղ և՛ ներդրումային, և՛ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ համագործակցության խորացման ուղղությամբ: Այսօր ստորագրվել են փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: 
Երկկողմ տնտեսական փոխգործակցության բոլոր գործընթացներում մենք ընդգծել ենք միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը և շեշտել վերջին ժամանակներս շատ հաճախակի, պարբերական ու կառուցողական հանդիպումների փաստը միջգերատեսչական և հորիզոնական մակարդակում, ինչը լրացուցիչ խթան և արագություն է հաղորդում, որպեսզի այն միջոցառումները, որոնք մենք նախատեսում ենք՝ արագ կյանքի կոչվեն: Ավարտելով խոսքս, ցանկանում եմ արձանագրել, որ մենք բավարարված ենք կատարված աշխատանքից: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր բանակցություններն ինչպես միշտ եղել են շատ կառուցողական, հագեցած և բարեկամական: Վստահ եմ, որ այն, ինչ պայմանավորվել ենք՝ մոտ ժամանակներս կիրականացվի, և մենք միայն առաջ կշարժվենք:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև- Հարգելի Կարեն Վիլհելմի, հարգելի գործընկերներ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Կարեն Վիլհելմին հակիրճ էր, ես կփորձեմ էլ ավելի հակիրճ լինել, սակայն դա չի նշանակում, որ մենք ունեցել ենք ոչ ճիշտ բանակցություններ, հակառակը, ամեն ինչ լավ է եղել, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Ի դեպ, այժմ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է, իսկ մեր հարաբերությունների պատմության մասին ես չեմ խոսի, քանի որ դրանք ավելի երկար ժամանակահատված են ներկայացնում: Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերը, երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է և 2016, և 2017 թվականին, ընդ որում՝ աճում է բավականին լավ տեմպերով, մենք այդ մասին արդեն ասել ենք:

Մեր համատեղ բոլոր ձեռնարկություններն աշխատում են բոլոր ոլորտներում՝ և՛ բարձր տեխնոլոգիաների, և՛ էներգետիկայի, և շինարարության, և՛ հեռահաղորդակցության: Մենք ուրվագծել ենք ապագայի ծրագրերը, թե ինչով կարելի է զբաղվել մոտակա տարիներին: Համագործակցությունը հումանիտար ոլորտում ևս զարգանում է, մենք պատրաստվում ենք Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը, որոնք տեղի կունենան նոյեմբերին: Հույս ունեմ, որ հումանիտար ոլորտում մի շարք նոր ծրագրեր ևս կիրականացվեն: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ աշխատանքի հիանալի պայմանների և հյուրընկալության համար:

 

ՀՀ կառավարության լրատվական ծառայություն