|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։ Այս մասին հայտարարություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։
Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝
«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները»։