Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի սկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այդ պաշտոնում առաջին եռօրյա այցով եղել է Չինաստանում՝ կանգ առնելով նաեւ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (Ուրումչի եւ Քաշգար քաղաքներ): Նախորդ բարձրաստիճան թուրք պաշտոնյան, ով այցելել էր Չինաստանի հյուսիս-արեւմտյան երկրամաս (2012ին), այն ժամանակվա վարչապետ, ներկայիս նախագահ Էրդողանն էր: Պեկինում թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպել է Չինաստանի Կոմկուսի հետախուզության եւ ոստիկանության կուրատոր Չեն Վենցինի, արտգործ նախարար Վան Յիի (ով 2023ի հուլիսին եղել է Թուրքիայում), ՉԺՀ փոխնախագահ Հան Չժենի հետ, ինչպես նաեւ շփվել է Չինաստանում աշխատող թուրք գործարարների հետ։ Չինաստանը շարունակում է մնալ Թուրքիայի խոշորագույն առեւտրային գործըներն Ասիայում եւ երրորդ խոշորագույն առեւտրային գործընկերն աշխարհում.երկկողմ առեւտրի ծավալը 2023ին կազմել է ավելի քան 47 միլիարդ դոլար: Անկարան ձգտում է ավելացնել արտահանումը Չինաստան, քանի որ առեւտրային հաշվեկշիռը կտրուկ շեղվել է հօգուտ Չինաստանի, որից Թուրքիա արտահանումն անցյալ տարի գերազանցել է 44 մլրդ դոլարը (համապատասխանաբար, հակառակ ուղղությամբ՝ ընդամենը 3,3 մլրդ դոլար)։ Նման վառ արտահայտված անհավասարակշռությունը «երկկողմ կապերի հիմնական կառոցվածքային խնդիրներից մեկն է, եւ այդ խնդիրը կարելի է լուծել ուղղակի ներդրումների եւ համատեղ նախագծերի միջոցով, ներառյալ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը« (որին Թուրքիան միացել է 2015ին)- ասում է Ստամբուլի Gedik University-ի Հարավարեւելյան Ասիայի երկրների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սիբել Կարաբելը՝ ենթադրելով, որ վերը նշված «խնդիրը եւ նախաձեռնույոթւնները, որոնք ուղղված են արտաքին առեւտրի դեֆիցիտի կրճատմանը, կլինեն այն հիմնական հարցերից մեկը, որը կքննարկվի Ֆիդանի հանդիպումների ժամանակ ինչպես իր գործընկերոջ, այնպես էլ Չինաստանի այլ ներկայացուցիչների հետ» Turkey’s Fidan arrives on first visit to China, will travel to Uyghur region - Al-Monitor: Independent, trusted coverage of the Middle East: Անկարայում կցանկանային, որ Չինաստանը կրճատեր առկա դեֆիցիտը՝ ավելի շատ գնլով թուրքական ագրոարդյունաբերական եւ այլ ապրանքներ, ընդլայնելով զբոսաշրջային հոսքը եւ այլն: Global Times պարբերականի տվյալներով՝ Վան Ինը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցւթյան այդ ուղղությունները, ներառյալ չինական արտադրության ինքնաթիռների թռիչքները դեպի Անկարա եւ Ստամբուլ: Նույն դեպքերում, երբ չի հաջողվում պայմանավորվել, արգելապատնեշ մաքսատուրքեր են սահմանվում, ինչպես, օրինակ, Չինաստանից Թուրքիա ներկրվող բոլոր տրանսպորտային միջոցների համար (2024ի հուլիսի 7 – ից՝ կամ 40%, կամ 7 հազար դոլար մեկ միավորի համար, կախված նրանից, թե որն է բարձր): Turkey-China look beyond Uyghurs toward BRI and BRICS - Asia Times
Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Ֆիդանը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրել է՝ Չինաստանի հետ Թուրքիայի երկկողմ հաաբերությունները կնպաստեն տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղությանը, ինչպես նաեւ բարգավաճմանն ու կայունությանը: Կողմերը կիսում են նմանատիպ տեսակետներ միջազգային հարաբերությունների շատ ոլորտներում՝ հանդես գալով համաշխարհային համակարգում դրանց ավելի արդարացի ըմբռնման օգտին։ Մասնավորապես, Մերձավոր Արեւելքում արյունահոսող հակամարտության կարգավորման հարցում եւ Անկարան, եւ Պեկինը կողմ են անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը: Թուրք նախարարը «չափազանց կարեւոր» է համարում նախագահ Սի Ցզինպինի կոչը Պաղեստինի խնդրի լուծման համար համապարփակ եւ արդյունավետ միջազգային խաղաղության համաժողով անցկացնելու վերաբերյալ: «Մենք ուշադիր հետեւում ենք Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրանց աշխարհաքաղաքական հետեւանքներին», – ասել է Ֆիդանը: «Կարծում ենք՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարծաշրջանի խնդիրները պահանջում են արդյունավետ բազմակողմանի մոտեցում, կառուցողական երկխոսության հաստատման եւ ընդհանուր առաջնահերթությունների վրա հիմնված համագործակցության ջանքեր», - ասել է նա: Նա հատուկ ընդգծել է Քաշգար եւ Ուրումչի քաղաքների կարեւորությունը՝ նշելով նրանց դերը չին-թյուրքական եւ չին-իսլամական աշխարհում.Այս երկու հնագույն թյուրքական իսլամական քաղաքներն իրենց ներդրումն են ունենում Չինաստանի մշակութային հարստությանը, «կամրջի դեր են խաղում Չինաստանի եւ թյուրքական աշխարհի, ինչպես նաեւ Չինասանի եւ իսլամական աշխարհի միջեւ։ Դրանք մեր պատմական բարեկամության եւ բարիդրացիության խորհրդանիշներն են»։ «Աշխարհում եւ իսլամական աշխարհում մշակութային իրավունքների եւ այստեղի ույղուրների կյանքի ընկալման փոփոխությունը ձեռնտու է Չինաստանի, մեզ եւ բոլորին», - աննկատորեն իր ծառայություններն է առաջարկում բազմափորձ դիվանագետը՝ հավանաբար ունենալով նաեւ այլ «հաղթաթղթեր»…
Որոշ դիտորդներ պնդում են՝ Սինցզյան- ույղուրական ինքնավար մարզ այցը պետք է համարել Ֆիդանի Չինաստան կատարած ուղեւորության խորհրդանշական պահերից մեկը: Պեկինի կողմից այդ երբեմնի խնդրհարույց, բայց այժմ ակտիվորեն զարգացող տարածաշրջան այցելելու թույլտվության տրամադրումը կարելի է դիտարկել որպես ուղերձ ոչ միայն Թուրքիային, այլեւ Արեւմտյան մայրաքաղաքներին, որոնք ուշադիր հետեւում են Չինաստանի վերաբերմունքին ույղուրյան եւ այլ էթնո-դավանաբանական փոքրամասնույոթւնների նկատմամբ։ Իբր, չինացիները հասկացնում են՝ «Սինցզյանը բաց է արտասահմանյան այցերի համար։ Թուրքիայի համար, իր հերթին, այս այցը կարեւոր նշանակություն ունի Թուրքիայի կողմից ույղուրների հավասար քաղաքացիության իրավունքի շարունակական աջակցությունն ընդգծելու տեսանկյունից՝ հարգելով Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասում է վերոհիշյալԿարաբելը։
Տարիներ առաջ Էրդողանը բացահայտ քննադատում էր Պեկինին մահմեդական բնակչության նկատմամբ նրա վերաբերմուքի համար, իսկ 2009-ին անգամ Չինաստանին մեղադրեց ույղուրների դեմ «ցեղասպանության» մեջ: Ճիշտ է, հետագա տարիներին Թուրքիայի առաջնորդը զգալիորեն մեղմացրեց իր մոտեցումները՝ ձգտելով խորացնել առեւտրային կպերը ասիական տերության հետ, ներառյալ նրանից շահավետ պայմաններով վարկերի ստացումը, որոնք կարող են կայունացնել անկայուն տնտեսական իրավիճակը, որը կառավարությանը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Բրյուսելն ու Վաշինգտոնը, իրենց լրատվամիջոցների եւ այլ սպասավորների հետ միասին, մեղադրում են Չինաստանի իշխանություններին ույղուրներին համակարգված ճնշելու մեջ, ներառյալ այդ խոշորագույն մահմեդական փոքրամասնության տասնյակ հազարավոր ներկայացուցիչների բանտարկությունը ներկալվածների ճամբարներում՝ փորձելով հավասարեցնել նրանց էթնո-կրոնական ինքնությունը: Իր հերթին հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ այսպես կոչված «ճամբարները» նախատեսված են բացառապես անջատողականության դեմ պայքարելու համար՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ եւ նախադրյալներ արմատապես տրամադրված տարրերի ապաարմատականացման համար:
Ներկայումս Թուրքիայում բնակություն է հաստատել աշխարհի խոշորագույն ույղուրական սփյուռքից մեկը։ Փետրվարին թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են վեց մարդու, որոնք կասկածվում են չինական հետախուզույան օգտին լրտեսության մեջ, ինչը դարձել է վերջին տարիներին թուրք-չինական տրամադրությունների հազվադեպ դրսեւորվող բացասական կողմերից մեկը Turkey detains 6 people suspected of spying on Uyghurs for China - Al-Monitor: Independent, trusted coverage of the Middle East։ Ֆիդանից մեկ շաբաթ առաջ Չինաստան էր այցելել էներգետիկայի նախարար Բայրաքթարը, որը ՉԺՀ ազգային էներգետիկ վարչակազմի ղեկավարի հտ ստորագրել էր էներգետիկ անցման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր China, Turkey ink 'energy transition' deal during Bayraktar's visit - Al-Monitor: Independent, trusted coverage of the Middle East: Չինաստանի պետական էներգետիկ ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են «միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերը եւ ներկայացրել ճանապարհային քարտեզ»։ Թուրքիայի պլաններում է հյուսիս-արեւմուտքում եւ սեւծովյան տարածաշրջանում երկու նոր ատոմակայանի կառուցումը, բացի Մերսինի հարավարեւելյան նահանգում Ռոսատոմի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանից: Ըստ թուրք պաշտոնյաների՝ Անկարան այդ թեմայով բնակցություններ է վարում Ռուսաստանի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի հետ: Իր այցի ընթացքում Բայրաքթարը բանակցություններ է վարել նաեւ ՉԺՀ ազգային ռեսուրսների նախարարի հետ՝ քննարկելով օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում համագործացության խորացման ուղիները, այդ թվում՝ հազվագյուտ հանքավայրերը, որոնց շուրջ գլոբալ մրցակցությունը վերջին շրջանում նկատելիորեն սրվել է: Իսկ Չինաստանից մեկ շաբաթ առաջ Բայրաքթարը օվկիանոսից այն կողմ էր՝ ԱՄՆ-ում ստորագրելով 1,1 միլիարդ դոլար արժողությամբ բնական գազի հեղուկացման համաձայնագիր՝ էներգետիկ հսկա ExxonMobil-ի եւ թուրքական պետական գազային Botas ընկերության միջեւ Turkey’s BOTAS signs $1.1B long-term LNG deal with ExxonMobil - Al-Monitor: Independent, trusted coverage of the Middle East:
Հազիվ թե պատահական է նաեւ այն, որ Չինաստանում գտնվելու առաջին օրը Ֆիդանը հանդես եկավ BRICS միջտապեկան միավորման հետ պրագմատիկ համագործակցության թափանցիկ ակնարկով, թեեւ առանց անդամակցության ուղղակիորեն դիմելու։ «Չնայած մենք ունենք Մաքսային միություն ԵՄ-ի հետ, մենք նրանք նաեւ ուսումնասիրում են համագործկցության նոր հնարավորություններ տարբեր գործընկերների հետ այնպիսի հարթակներում, ինչպիսիք են BRICS-ը: Այս առումով անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ Ռուսաստանում կայանալիք BRICS-ի հանդիպմանը մասնակցելուն»: Դիտորդ Մուրատ Յեթկինը նշում է՝ նախարարի ելույթում որեւէ ակնարկ չկար BRICS-ին միանալու Թուրքիայի ցանկության մասին. նա խոսեց միայն միջպետական ասոցիացիայի հետ «համագործակցության նոր հնարավորություններ փնտրելու» մասին։ «Այդ ելույթից հետո հանդիպումն անցավ փակ ռեժիմի, եւ քննարկումները պետք է գաղտնի մնային։ Սակայն տեսախցիկները շարունակել են ձայնագրությունը՝ չնայած թուրքական պատվիրակության նախազգուշացումներին։ Այս հատվածի ընթացքում Ֆիդանին հարցրեցին․ «Կցանկանայի՞ք միանալ BRICS-ին»: Նա չեզոք պատասխան տվեց. «Եթե դա բխում է Թուրքիայի շահերից, ինչո՞ւ ոչ»։ Այս խոսքերը չինական մամուլում ներկայացվել են որպես «Անկարան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ», - մեջբերում է թուրքական Agenda հեռագրային ալիքը լրագրողի խոսքերը։ Ավելի վաղ՝ ապրիլին, Թուրքիան դարձավ 10րդ երկիրը, որը միացավ լուսնային հետազոտական կայանների միջազգային ծրագրին՝ Չինաստանի ազգային տիեզերական վարչության եւ Ռոսկոսմոսի առաջատար դերով: Միաժամանակ համառ սակարկություն է ընթանում ամերիկացիների հետ F-16 կործանիչների ձեռքբերման երկարաժամկետ գործարքը փակելու հարցով։ Այս ամենը նշանակում է անընդհատ հետեւել պրագմատիկ խուսանավման ապացուցված ընթացքին՝ առավելագույն օգուտներ ձեռք բերելու համար, որտեղ դա հնարավոր է:
Ալեքսանդր Գրիգորեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի